Որոնում

Նոր

Ընթացիկ տեղեկություններ չկան

Բանաստեղծություններ

  • Մենակությունս...

    Մենակությունս... Մենակ մնալու Ժամանակ չունի, Հագար կապերով Կապված է հազար Մենակության հետ։ Եվ այդ բազմամբոխ, Այդ զանգված...
  • Հուշերս...

    Հուշերս... նրանք Ոչ միայն վաղուց Մեռած մարդուն են Կենդանացնում, Այլ ինձնից փախած Քմահաճ ես-իս Խելքի բերելով Բերում և ին...
  • Ուրախությունս...

    Ուրախությունս... Վայրի թռչուն է Ուրախությունս, Եթե պատահմամբ Մտնում է տունս, Դռնից մտնում է, Երդիկից թռնում. Երազի մեջ ...
  • Բարությունս...

    Բարությունս... Նա մատաղի հավ է, Քանի հեռու է Մորթելու ժամը, Ինչ անի, չանի, Նրան չեն բռնում... Եվ ինքն իր քեֆին Միշտ քանդ...
  • Հիվանդությունս...

    Հիվանդությունս... Եվ չզարմանաք, Ճիշտ ժամանակին Մեռնելու համար Երևի պիտի Ծնված լինեի Ուրիշ ժամանակ։
  • Ենթադրությունս...

    Ենթադրությունս... Եթե են գլխից Ինձ ճանաչեի, Երևի հիմա... Չհառաչեի, Չխռովեի Ինքս ինձանից Ու չամաչեի։
  • Լսողությունս...

    Լսողությունս... Կարող է որսալ Սիրահարների Խոստովանության Չասված բառերը, Կարող է որսալ, Թե երազի մեջ Իրար ականջի Ի՞նչ են ...
  • Տեսողությունս...

    Տեսողությունս... Վտանգի գույնը Մեջքով եմ տեսնում, Արևի գույնը Տեսնում եմ մաշկով, Իրերը ես բաց Աչքով եմ տեսնում, Իսկ նրան...
  • Կարողությունս...

    Կարողությունս... Եթե թողնեին Լոկ այն անեի, Ինչ կարող էի, Հիմա երևի... Հանճարեղ էի։
  • Հիշողությունս...

    Հիշողությունս... Նման չէ կնոջ, Հակառակն է ճիշտ, Քանի ջահել էր, Չէր դավաճանում, Հենց որ ծերացավ, Աչքը դուրս է միշտ։
Top