ԹԵՅ ԼԱՏՏԵ շատ համեղ Թեյ է:
Ինչպես պատրաստել թեյ լատտե
Խառնել դարչինը, կոճապղպեղը, սև թեյը, շաքարավազը, հիլը: Վրան լցնել եռացած ջուրը, 5-10 րոպե թրմել: Այնուհետև քամել և ավելացնել կաթը: Մատուցել տաք վիճակում: Բաղադրատոմսը նախատեսված է 8 բաժնի համար: Շաքարավազի փոխարեն կարելի է մեղր օգտագործել: Այն ավելացնում են վերջում, եփել պետք չէ: Կարելի է նաև սև թեյի փոխարեն կանաչ վերցնել, այն ավելի օգտակար է:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թեյ լատտե
կաթ 300 մլ
թեյ 2 ճաշի գդալ
ջուր 700 մլ
դարչին 0.5 թեյի գդալ
կոճապղպեղ 0.5 թեյի գդալ
շագանակագույն շաքարավազ 4 ճաշի գդալ
հիլ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 860 դրամ,
իսկ կալորիականությունը ` 33 կկալ