Անտառի մանուկը
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա~ց, կորա~վ, էլ հետ չի գալու,
Էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու:
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով.
Ճոճի մեջ կապեց, «նանիկ» ասելով.
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «նանիկն» ասում էր լալով.
«Նանա, բալիկս, նանա~,
Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնուկս, նանա»…
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես:
Մի թագավոր որդի չուներ, երազում նրան ասում են. «Թագավոր, աստված քեզ մի որդիպիտի տա անտառի խորքումը»: Անզավակ թագավորը մի օր գնում է որսի իր որսորդներիհետ: Հասնում են անտառի խորքը, պախրի հետք գտնում, նրա մոտ՝ երեխայիոտնահետքեր: Թագավորն իսկույն հիշում է երազը և հրամայում որսորդներին, որ երեխայիհետքով գնան գտնեն նրան: Երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա են բերում թագավորիմոտ և պատմում, թե ինչպես գտան նրան պախրի ծիծը ծծելիս: Թագավորը շատ էուրախանում, երեխային գրկում, համբուրում և անունը դնում է Պախրատուր:Պախրատուրը մեծանում է թագավորի պալատում, լավ ուսում ստանում, դառնումթագավոր և մեծ զորքով գնում իր մորն ազատում գերությունից: