Տեղադրված է: 2019-12-22 Դիտումներ: 234 Ա˜խ, երանի չըծնվեի, Չըլսեի Հովիվների երգերը ջինջ Եվ մայրական խոսքերը սուրբ: Չըտեսնեի Չքնաղ դեմքը իմ տիրուհու Եվ աշխարհքը հրաշագեղ: Ա˜խ, երանի չըծնվեի, Չըլսեի, չըտեսնեի – Չըմեռնեի… 1935