Նա — սևաչյա պչրուհի, գուցե — Շամիրամ։
Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա,
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա:
Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։
Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։
Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։