Տեղադրված է: 2020-02-25 Դիտումներ: 59 Օրերը հուր են հիմա, Օրերը հողմ են հրե. Քաղցր է կյանքը, որպես մահ, Քաղցր է աշխարհը հրե։ Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել Հուրը, հրդեհն այս հսկա. Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել Հուրը, հրդեհն այս հսկա։