Քn հմայքն եմ ես երգում այս երգում կրկին։
Քn հմայքը հեռավոր, քո հմայքը կույս,—
Նորի՛ց ժպտում ես ահա կարոտած հոգուս։
Քn ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քn ժպիտը վարդագույն — իրիկվա միգում։
Հո՛ւր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ —
Քեզ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ։
Թող բորբոքվի՛, թող վառվի՛ կրակուն —
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում։ —