Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Եզերքը Աիդ

Եզերքը Աիդ
Հոգու հեռավոր դարպասից անդին,
Ուր մշուշ է, մեգ, —
Ուր թանձր միգում վխտում են մթին
Կասկածները նենգ,
Ուր չի թափանցում նայվածքը երբեք: —
Խոհը միամիտ, —
Կա մի մութ եզերք, անունը — Աիդ:
Հոգու այդ վերջին դարպասի առաջ
Հսկում է անքուն
Այդ մութ եզերքի արքան աներազ —
Սևահեր մի շուն՝
Կույր նայվածքը իր կուրորեն հառած
Հիվանդոտ մուժում:
Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ,
Իր եզերքը հին,
Ուր վերջին, ճղճիմ գոյության համար
Հանձնված մութին`
Տառապում է մեր մարող, հոգեվար
Երազի հոգին:
Ու մութ է այնտեղ, աներազ մուժում, —
Տաղտուկ, ամայի:
Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում,
Գանգեսը մահի`
Հավիտենության լաբիրինթոսում
Անիմանալի:
Ու այն եզերքի սևահեր արքան —
Անկուշտ, անոթի, —
Հսկում է, որ ջինջ երազները գան —
Բռնի, հոշոտի, —
Ու երազների դիերն անկենդան
Ստիքսը նետի:
Ու հոգու վերջին դարպասից անդին
Նենգ, հսկում է նա:
Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին
Եզերքը նրա:
Եվ nռնում է նա լույս գիշերներին —
Լուսինի վրա
1916
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top