Կտարածվի մեր մայրությունը հողի:
Գարունն եկա՛վ. – չի բավեր ձյունը թեթև
Ա’լ ծածկելու մեր մերկությունը հղի:
Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մշակներ,
Առավոտներն արդեն Ապրիլ կբուրեն.
Սառեն լուծված կկարկաչեն առվակներ.
Մեր տաք կողեն ծլավ նարգիսը արդեն:
Մեզի եկեք. – ձեր սերմով լի բուռերուն
Մենք կսպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդեն խրվեցավ մեր սիրտերուն:
Պիտի լեցվին քրտինքներու համրանքով
Հասկերը շեկ, ու պիտի ո՛րքան բերկրինք,
Երբ առջի հեղ խոփը ճմլե մեր ըստինք: