Սև հյուսերդ ջրերի պես թափած վար,
Սրտատրոփ, լուռ կսպասես հարվածին`
Գոհ, անտրտունջ, երազորեն — հոգեվար:
Կիջնի՜, կիջնի՜ իմ հարվածը մահաբեր —
Կո՛ւյր հարվածը կարմիր հագած դահիճի.
Դուրսը քամին կծիծաղի անտարբեր
Ու մութը, չար, կխտանա ու կաճի:
Բայց մեռնելուց առաջ, վերջի՛ն վայրկյանին,
Դու կտեսնես և կժպտաս հպա՛րտ, գոհ, —
Որ դահիճը, այդ կարմրազգեստ վայրենին
Համբարում է ջղաձգվող ձեռքը քո…
1916