Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Իմաստունի խրատը

Իմաստունի խրատը
– Ւ՞նչ գաղտնիք կարելի է վստահել մարդուն, – հարցնում է թագավորը։
– Ոչինչ չի կարելի վստահել, – պատասխանում է իմաստասերը։
– Բացատրիր միտքդ։
– Մի ճանապարհի վրա խոր ջրհոր կար փորված։ Այդ ջրհորի մեջ մի կապիկ է լինում, մի վագր և մի օձ։ Հետո ջրհորն է ընկնում նաև մի մարդ, որ արհեստով ոսկերիչ էր։ Եվ կենդանիները ոսկերչին չվնասեցին։
Մի օր ճանապարհով անցնում է մի բարի, առաքինի մարդ և հորի մեջ տեսնում սրանց։ Մտածում է ինքն իրեն. «Բարություն անեմ, դուրս հանեմ սրանց հորից»։
Կախում է պարանը, և դուրս է գաղիս կապիկը։ Նորից է կախում, դուրս է գալիս օձը, հետո՝ վագրը։ Եվ երբ կրկին է կախում, որպեսզի հանի ոսկերչին, կենդանիներն ասում են.
– Մի՛ հանիր դրան, որովհետև չար մարդ է, և քո բարությանը չարով կհատուցի։
Նա չլսելով գազաններին, դուրս հանեց ոսկերչին։
– Մեր բնակության վայրը այսինչ քաղաքն է, – ասացին գազանները մարդուն, – երբ գաս այդ քաղաքը քո լավության տակից դուրս կգանք։
– Ես էլ նույն քաղաքից եմ, – ասաց ոսկերիչը, – երբ գաս, քո լավությանը կփոխհատուցեմ։
Որոշ ժամանակ անց այն բարի մարդը գնաց այդ քաղաքը։ Հանդիպեց նրան կապիկը և ասաց.
– Բարի եկար, ապրեցուցիչ իմ։
Եվ տարավ մարդուն իր օթևանը, հյուրասիրեց ընտիր ու համեղ մրգերով։ Եկավ վագրը և տեսնելով մարդուն, ասաց նույնը: Այնուհետև գնաց, թագավորի պալատից գողացավ ոսկի ու ակնեղեն, նվիրեց մարդուն։
Սա մտածում է. «Եթե գազաններն այսքան լավություն արեցին, հապա ոսկերիչը որքա՜ն պիտի անի։ Հիմա գնամ մոտը, նրան տամ ոսկին և ակնեղենը, որ իր իմացածով վաճառի»։
Գնաց ոսկերչի մոտ, ցույց տվեց նրան բոլորը։ Ոսկերիչը մտածեց, «Գնամ հայտնեմ թագավորին ու պարգևի արժանանամ»։ Եվ նա սեղան գցելով հյուրի առջև, ասաց.
– Դու կեր ու խմիր, ուրախացիր իմ հարկի տակ, իսկ ես գնամ քո գործը գլուխ բերելու։ Ոսկերիչը գնալով թագավորի մոտ ասաց.
– Ահա գտել եմ քո ոսկին ու ակնեղենը գողացողին։
Թագավորն ուղարկեց զորականներ, որոնք մարդու ձեռք ու ոտքը կապած բերին պալատ։ Եվ թագավորը հրամայեց տանջել նրան պեսպես տանջանքներով ու սպանել։ Բարի մարդն իր մտքում ասաց, «Եթե լսեի ես գազաններին և չհանեի ոսկերչին հորից, այս ամբողջ չարիքը չէր գա իմ գլխին»։
Տեսավ վագրը մարդու տանջանքները և շտապ գնաց պատմեց օձին։ Եկավ օձը մարդու մոտ և ասաց նրան.
– Հոգ մի արա։ Առ այս տերևը քեզ մոտ։ Ես կգնամ, կխայթեմ թագավորի աղջկան, իսկ դու ասա, թե կարող ես բժշկել։ Եվ տար դիր տերևը վերքին ու մի կտոր էլ տուր թող ուտի։ Արագ կլավանա։
Այդպես արեցին, և աղջիկը առողջացավ։ Թագավորն ազատեց այն բարի մարդուն, ընծայելով նրան շատ ոսկի ու արծաթ։
Եվ նա պատմեց թագավորին ստույգ եղելությունը։ Թագավորը հրամայեց չարաչար մահով սպանել ոսկերչին։
Ամեն նենգավոր մարդու վերջն այս է, քանզի ով բարուն չարով փոխհատուցի, ինքը կկորչի չարությամբ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top