Որոնման արդյունքները

  • Հիվանդությունս...

    Հիվանդությունս... Եվ չզարմանաք, Ճիշտ ժամանակին Մեռնելու համար Երևի պիտի Ծնված լինեի Ուրիշ ժամանակ։
  • Ենթադրությունս...

    Ենթադրությունս... Եթե են գլխից Ինձ ճանաչեի, Երևի հիմա... Չհառաչեի, Չխռովեի Ինքս ինձանից Ու չամաչեի։
  • Լսողությունս...

    Լսողությունս... Կարող է որսալ Սիրահարների Խոստովանության Չասված բառերը, Կարող է որսալ, Թե երազի մեջ Իրար ականջի Ի՞նչ են ...
  • Տեսողությունս...

    Տեսողությունս... Վտանգի գույնը Մեջքով եմ տեսնում, Արևի գույնը Տեսնում եմ մաշկով, Իրերը ես բաց Աչքով եմ տեսնում, Իսկ նրան...
  • Կարողությունս...

    Կարողությունս... Եթե թողնեին Լոկ այն անեի, Ինչ կարող էի, Հիմա երևի... Հանճարեղ էի։
  • Հիշողությունս...

    Հիշողությունս... Նման չէ կնոջ, Հակառակն է ճիշտ, Քանի ջահել էր, Չէր դավաճանում, Հենց որ ծերացավ, Աչքը դուրս է միշտ։
  • Պակասությունս...

    Պակասությունս... Ի չիք դարձընել Չկարողացա Սրտիս ու մտքիս Հակասությունը, Դա իմ առաջին Պակասությունը... Եվ հետո բազում Պա...
  • Հղացումներս...

    Հղացումներս... Մեղրաճանճեր են Փեթակում քնած... Գարունը եկավ, Իրենք են իրենց Դուռը բացելու, Ժամանակից շուտ Ձեռք տվի նրան...
  • Տգիտությունս...

    Տգիտությունս... Ճանապարհ դրի, Խոստացել էր, որ Նամակ կգրի Ու թե նեղն ընկավ, Ետ կգա նորից... Քանի հասցե եմ Փոխել այն օրից։
  • Աղքատությունս...

    Աղքատությունս... Թող աստված փրկի, Գնացել ընկել Անապատ ու շամբ, Տեղ չկա, որ ինձ Չվարկաբեկի Դուրս արած կնկա Վրեժխնդրությա...
   
   
  
Top