Կատեգորիաներ

Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Ռամոսը պատասխանել է Պիկեի` Ռեալին ուղղված քննադատությանը

Ռամոսը պատասխանել է Պիկեի` Ռեալին ուղղված քննադատությանը
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան ժերար Պիկեի քննադատությանն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:

Խաղից հետո Պիկեն հայտարարել է, որ առաջին կեսում «Ռեալի» վատագույն տարբերակն էր, որը նա երբևէ տեսել է «Սանտյագո Բեռնաբեուում».

«Ես պատրաստ եմ պայմանագիր կնքել, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր «կլասիկոյում», եթե դա կնշանակի նման վատ խաղ առաջին կեսում, ինչպես կարծում է Պիկեն»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

«Ռեալը», վաստակելով 56 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է բարձրացել: «Բարսելոնան» 55 միավորով 2-րդ տեղում է: Հաջորդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կմրցի «Բետիսի» հետ: Խաղը կկայանա մարտի 8-ին: Իսկ «Բարսելոնան» տնային խաղ կանցկացնի «Ռեալ Սոսյեդադի» հետ (մարտի 7):
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

Top