Սրի հնությունը պարզել նախաձեռնել է Վենետիկի համալսարանի իտալացի պատմաբան Վիտտորիա Դալլ Արմելլինան: Բուհը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում հայտնաբերված հնագույն առարկաների ուսումնասիրության մեջ:
Հայկական սուրը Տրապիզոնից Վենետիկ է բերվել 19-րդ դարի երկրորդ կեսին: Սրի հետ եղել է գրություն, որի համաձայն սուրը վանքին է նվիրել հայ հայտնի գրող Ղևոնդ Ալիշանը: Սուրբ Ղազար կղզու Մայրավանքում պահվող սուրը տարբերվում է Արևելյան Անատոլիայում հայտնաբերված մյուս սրերից նրանով, որ նրա վրա զարդեր, գրություններ կամ այլ առանձնահատուկ նշաններ չեն եղել: