Կատեգորիաներ

Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ

Դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:

Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն և բուժում:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։

Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

Top