Կատեգորիաներ

Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման վերջին կանգառը

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման վերջին կանգառը
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման վերջին կանգառը Գեղարքունիքի մարզն էր
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերից հանրապետության բոլոր մարզերում նախաձեռնել է տեղեկատվական արշավ, որի նպատակն է համայնքապետերին և ֆերմերներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին:

Այցերի շրջանակում փետրվարի 25-ին գյուղոլորտի պատասխանատուները եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ հանդիպում է կազմակերպվել համայնքապետերի և գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ:  

Նախարարությունից միջոցառմանը մասնակցել են Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը:




Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ որպես գյուղատնտեսական մարզ Գեղարքունիքում մեծ կարևորություն է տրվում այս ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին և հույս է հայտնել, որ ներկայացվող ծրագրերը կնպաստեն մարզում գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

Այնուհետև Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, առանձին անդրադարձ կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեությունների ներդրման ծրագրերին:

Իր ելույթում Իռա Փանոսյանը տեղեկացրել է նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ և հավելել, որ Գեղարքունիքի մարզի ֆերմերներին 2020 թվականի փետրվարի 5-ից հասանելի է դեղձի, խնձորի, աշնանացան գարու/ցորենի և գարնանացան գարու/ցորենի ապահովագրությունը: Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ապահովագրության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններում:

«Բոլոր 12 օժանդակության ծրագրերն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծված, որպեսզի ֆերմերները զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ», - ամփոփելով իր խոսքը` նշել է Իռա Փանոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մարզերում ֆերմերների հետ հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկներն ու խնդիրները կվերլուծվեն և հաշվի կառնվեն նոր ծրագրերի մշակման ընթացքում:


 
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

Top