1864` Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին։
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը։
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին։
1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։
1924` Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
1948` Ընդունվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1991 - Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Ընտրության մասնակցողների 82%-ը քվեարկում է 99.7% կողմ։