1955 - Ստամբուլում իշխանությունները կազմակերպում են հույն բնակիչների ջարդեր, տուժում են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:
1972 - Պաղեստինցիների Սև սեպտեմբեր ահաբեկչական կազմակերպությունը Մյուխենում սպանում է պատանդ վերցրած օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներից իննին:
1986՝ Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանում են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:
1991՝ Խորհրդային Միությունը ճանաչում է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:
1924 թվականից Լենինգրադ անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվում է Սանկտ Պետերբուրգ անունը:
1997 - Լոնդոնում տեղի է ունենում Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:
2008՝ ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևանում ներկա է գտնվում ֆուտբոլային խաղին: