1849՝ Յոզեֆ Կոհլեր, գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ։
1861՝ Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգ, երկրաբան և պետրոգրաֆ։
1904՝ Արտաշես Մաթևոսյան, հայ խորհրդային բուսաբույծ։
1911՝ Էդմոնդ Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ։
1920՝ Ժանսեմ, հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։
1922՝ Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (մահ. 1995 թ.)։
1934՝ Յուրի Գագարին, ռուս տիեզերագնաց օդաչու, կատարել է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք (մահ. 1968 թ.)։
1943՝ Ռոբերտ Ֆիշեր, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008 թ.)։
1957՝ Արամ Մանուկյան (ՀՀՇ), պետական գործիչ, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ։
1968՝ Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
1990՝ Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։