1944 - սովետական զորքերն ազատագրում են Լվովը:
1945 - Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»:
1953 - Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բաժանարար գոտու ստեղծումով:
1983՝ «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին, սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը և պորտուգալացի մի ոստիկանի։ Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։
1994 - Հնդկաստանի խորհրդարանը ծնողներին արգելում է իմանալ ապագա երեխայի սեռը:
2012 - Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը: