1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։
1877 - 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
1914 - «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը։
1919 - Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1970 - Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։