1765 - Հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։
1866 - Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-Պրուսական պատերազմը։
1885 - Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։
1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։
1940 - Գերմանական ռազմաօդային ուժերը խորտակեցին մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 4000 մարդ։
2008 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի» վարկանիշային ցանկը։