1753 - հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը:
1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:
1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:
1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:
1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:
1945 - Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը:
1946 - Եկատերինբուրգում բացվել է Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակին նվիրված թանգարան:
1948 - ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը:
1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը:
2004 - Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Կիպրոսը, Հունգարիան, Մալթան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան մտնում են Եվրամիության կազմի մեջ:
2011 - Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին: