1921՝ Հայաստանի բոլշևիկյան կառավարության դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։
1977՝ Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
2013՝ Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։
1913՝ Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դառնում է երկրի նախագահ։
1930՝ հայտնաբերվում է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
1960՝ VIII Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սքվո-Վելլի, ԱՄՆ)։
1968՝ X Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։
1979՝ Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ տեղում է ձյուն։
2003՝ Հարավային Կորեայի Տեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվում է 198 մարդ։