Կատեգորիաներ

Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հունվարի 1 Ծնունդներ

Հունվարի 1 Ծնունդներ
1788 - Էթիեն Կաբե, ֆրանսիացի հրապարակախոս, գրող:
1829 - Թոմազո Սալվինի, իտալացի դերասան (վ. 1915):
1842 - Շանդոր Պետեֆի, հունգարացի բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ:
1855 - Էմին Տեր-Գրիգորյան, հայ դրամատուրգ, մշակութային գործիչ:
1863 - Լյուբոմիր Միլետիչ, բուլղարացի գիտնական, բուլղարական բանասիրության և պատմության մասնագետ (վ. 1937):
1864 - Ստեփան Եգիզարով, հայ օպերային երգիչ (բաս - բարիտոն):
1866 - Սիմոն Վեբեր, գերմանացի արևելագետ, հայագետ (վ. 1926)։
1871 - Մանուել Գոնդրա, Պարագվայի նախագահ 1910 թ. նոյեմբերի 25-ից 1911 թ. հունվարի 11-ը և 1920 թ. օգոստոսի 15-ից 1921 թ. հոկտեմբերի 31-ը:
1881 - Գրիգոր Արեշյան, հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
1886 - Գարեգին Նժդեհ, հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր (վ. 1955)։
1894 - Մուշեղ Սանթրոսյան, հայ մանկավարժ (վ. 1972)։
1899 - Գրիգոր Արեյան, հայ արձակագիր, թարգմանիչ (վ. 1973)։
1901 - Մանվել Մարության, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ:
1907 - Սամվել Մանասյան, քանդակագործ:
1907 - Ժան Գառզու, ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ:
1908 - Արամ Նալբանդյան, ականավոր քիմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Պետական մրցանակի դափնեկիր:
1910 - Թորգոմ Չորեքչյան, հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963):
1914 - Ռուբեն Ղարիբյան, հայ գրող։
1914 - Սահակ Բազյան, հայ գրականագետ։
1916 - Բաղդասար Արզումանյան, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ:
1919 - Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, ամերիկացի գրող, ով առավելապես հայտնի է «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպով:
1920 - Ժակ Դուվալյան, ֆրանսահայ երգիչ:
1923 - Գրիգոր Ազիզյան, նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985):
1923 - Քաջազուն Գյուրջյան, հայ դերասան:
1927 - Ռաֆայել Մանգասարյան, հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:
1927 - Վեռնոն Սմիթ, ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
1931 - Սերգեյ Ադյան, մաթեմատիկոս, ՌԳԴԱ ակադեմիկոս:
1931 - Վիլհելմ Մաթևոսյան, հայ արվեստաբան:
1933 - Լևոն Կուկուլյան, հայ դերասան։ ՌԴ ժողովրդական արտիստ (2006):
1937 - Գևորգ Առաքելյան, հայ նկարիչ:
1938 - Ալեքսանդր Մելիք-Փաշայան (բժիշկ),հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ:
1939 - Միշել Մերսյե, ֆրանսիացի դերասանուհի։
1939 - Յուրի Մկրտումյան,հայ ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան:
1940 - Ռուբեն Հովնաթանյան, հայ նկարիչ:
1941 - Ջուլիետ Մատինյան, հայ դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր:
1945 - Լևոն Մալխասյան, հայ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2013):
1946 - Կարեն Աղամյան, հայ նկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ:
1950 - Դավիթ Հակոբյան, հայ թերապևտ, քաղաքական գործիչ:
1950 - Ռուբեն Հախվերդյան, հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ և հասարակական գործիչ:
1952 - Նելսոն Ալեքսանյան, հայ թարգմանիչ, լրագրող, հրապարակախոս:
1953 - Դերենիկ Դումանյան, ՀՀ առողջապահության նախարար (2012-2014), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1954 - Անուշավան Զաքարյան, հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր։
1955 - Արմենակ Վարդանյան, հայ քանդակագործ։ ՀՀ վաստակավոր նկարիչ:
1958 - Ալբերտ Հակոբյան, հայ գեղանկարիչ:
1959 - Սեյրան Բաղդասարյան, քաղաքական գործիչ:
1962 - Արմեն Խաչատուրյան, ՀՀ պետական գործիչ:
1964 - Գագիկ Բեգլարյան, ՀՀ պետական գործիչ:
1982 - Դավիթ Նալբանդյան, հայազգի արգենտինացի թենիսիստ։
1982 - Ժոաո Կառլոս, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան:
1985 - Տյագո Սպլիտեր, բրազիլացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ:
1992 - Ջեք Ուիլշեր, անգլիացի ֆուտբոլիստ:
1996 - Անդրեաս Պերեյրա, բելգիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

Top