1827՝ Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մահանում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները:
1827 - Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:
1876՝ Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:
1894՝ Հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ:
1907 - Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլի» առաջին համարը:
1914 - Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը:
1915 - Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»
1917՝ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը:
1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
1921՝ Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:
1923 - Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
1929՝ Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
1941՝ Երևանում կազմավորվում է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
1953 - Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը:
1989՝ Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: