Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից:
Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր անցյալի, ներկայի և ապագայի համադրությունն է:
Այս բաժնում դուք կգտնեք ստույգ և թարմ տեղեկատվություն Մայր Աթոռի ծրագրերի և բաժինների վերաբերյալ:
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը մեզ են ներկայացնում հայոց բազմադարյա հարուստ պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե՛ այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:
Մեր ինտերնետային էջում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Սուրբ Էջմիածնի հինգ թանգարանների նմուշներին, ավելին, այդ բաժինը լրացվելու է ամեն ամիս:
Մայր Աթոռի բազմաթիվ և բազմազան բաժինների և ծրագրերի գործունեությունն ուղղված է դեպի մեր ներկան և ապագան:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհությամբ և շնորհաշատ առաջնորդությամբ Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում: Հաղորդակցությունը մեր աշխատանքի հիմնական միջոցն է, իսկ հաղորդակցության միջոցները ընդլայնվում են օրեցօր:
Տեղեկատվությունն այս բաժնում պարբերբար լրացվելու է: Ապագայում նախատեսված է ավելացնել փաստացի տեղեկություններ վանքի ճարտարապետական տարածքի և կառույցների վերաբերյալ, ինչպես նաև լրացուցիչ պատկերաշար: