Սպիտակ մի մոմ խոշոր ու վերձիք,
Սպիտակ մի մոմ կայծկլտում է մեղմ -
Սպիտակ հագած փխրուն մի աղջիկ:
ՈՒ մոմի ծայրին՝ բոցի փոխարեն,
Լույսի փոխարեն ձա՜յն է թրթռում,
Հալհլող մոմից "Սուրբ-սուրբ" է ծորում,
Պահ առ պահ հատնում, այրում ինքն իրեն:
Դրսում զանգերն են ղողանջում տխուր,
Մայր Էջմիածնից մինչև Գանձասար.
Ծունկի է իջել ու խունկ է ծխում
Աղոթքով լցված մի հայ ներաշխարհ:
Տեր, ընդունելի արա մեր զոհը,
Տեր, քե՜զ է մնում մեր բախտը ու մենք,
Վառե՜լ ենք քո դեմ մեր վերջին մոմը,
Դրանից մաքուր էլ ոչինչ չունենք...