Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Նամուս Երկրորդ մաս գլուխ 4

Նամուս Երկրորդ մաս գլուխ 4
արդեն վաղուց քնած էին։ Փողոցներում տիրում էր լռություն, որ ընդհատվում էր գիշերային պահապանների քնաթաթախ ձայներով։ Այդ Ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող գինետներից մեկում հավաքված էր երիտասարդական մի խումբ։ Սրանք, թվով մինչև ութ հոգի, մի կիսամաշ և կեղտոտ սեղանի շուրջը նստած «քեֆ էին անում», այսինքն արաղ ու գինի էին խմում և խորոված ուտում։ Տիրում էր մի այնպիսի խառնաշփոթ և խլացուցիչ աղմուկ, որ, կարծես, այստեղ մի ահագին բազմություն կար։ Մեկը, բուխարու գդակը բերանին պահած, երգում էր ինչ-որ պարսկական երգ։ Մյուսը երկու ձեռներով խփում էր սեղանին և բերանով շվացնում, իբրև թե երգեցողի հետ ներդաշնակություն պահելով։ Երրորդը կարմրած դեմքով, վառված աչքերով, գինով լի բաժակը ձեռին, ոտքի կանգնած, գոռում էր ինչքան ձայնում ուժ կար, ինչ-որ «կենաց» առաջարկելով։ Մի ուրիշը տաքացած վիճաբանում էր յուր մոտը նստած ընկերոջ հետ այնպիսի ձայնով, որ, կարծես, խոսակիցը կես վերստ հեռու լիներ։

Այս բոլոր խառնաշփոթ, անճոռնի և այլանդակ ձայները միանալով ծխախոտի և խորովածի թանձր ծխով և ըմպելիքների շոգով տոգորված խոնավ մթնոլորտի մեջ, անախորժ ազդեցություն էին անում մարդու վրա։ Իսկ միջահասակ, հաստափոր, աչքերը ճարպ կոխած գինեվաճառը մի առանձին զորություն էր տալիս այդ աղմուկին։ Կեղտոտ գոգնոցը փորին կապած, նա գինետան մի անկյունում խորովածի շամփուրները պտտեցնում էր ճզվըզող կրակի վրա և հաստ ու խռպոտ ձայնով անդադար գոռում․ «փահ, փա՛հ, ի՛նչ քյաբաբ ա, քեֆ արեք, մեռնեմ ձեզ պես ջահի՛լների դամաղին, հափ-հափ, ադա, հուռռա՜։ Եվ գինեվաճառի զորեղ ձայնը, սրընթաց անցնելով գինետան կամարաձև առաստաղի տակով, ճնշում էր մյուս ձայները։

Այս ընդհանուր խառնաշփոթությանը չէր մասնակցում միայն մի երիտասարդ։ Նա արմունկները սեղանի մի անկյունին հենած, գլուխը ձեռների ափերի մեջ դրած, անշարժ նստած էր։ Գինետունը լուսավորվում էր առաստաղից քարշ արած մի կանթեղով, որ

ծածկված էր հարյուրավոր ճանճերով։ Կանթեղի դեղնագույն լույսը, հազիվ թափանցելով թանձր մթնոլորտը, երիտասարդի կռների արանքով ընկել էր նրա նիհար և դեղնած դեմքի վրա։ Նա աչքերը սեղանին հառած` ինչ-որ մտածողության մեջ էր։ Ընկերների աղմուկը, կարծես, նրա ականջներին չէր հասնում։

— Ադա, Ենգիբար, մի բաժակ գինի թափիր էդ նամարդի գլխին, ինչու է մռափըմ, էս գիշեր մեր քեֆը նա հարամ արավ, — գոռաց բեղերը ոլորած մի երիտասարդ, դառնալով դեպի մի ուրիշը։

— Բացվի՛ր, ադա, Սեյրան, բացվիր բահարվա վարդի պես, իսկի ֆիքր մի՛ անիլ, հորես նրանք կգան, մի քիչ կոնծիր, որ սիրտդ պնդանա, — ասելով դարձավ Ենգիբարը Սեյրանին և, բռնելով նրա գլխի մազերից, գլուխը վեր բարձրացրեց։

— Մի բաժակ գինի, մեծը, մեծը ածեցե՛ք, տվե՛ք Սեյրանին, ես, ինչպես թամադա, հրամայում եմ, — շարունակեց սրած բեղերով երիտասարդը, ինքն ևս յուր բաժակը նորից լցնելով։

Քանի մի վայրկյանում Սեյրանի առջև շարվեցին գինով լի մի քանի բաժակներ։ Սեյրանը մտիկ տվավ նրանց և գլուխը շուռ տվեց։

— Խմի՛ր, ասում եմ, թե չէ գլխիդ ածել կտամ, — հրամայեց թամադան։

— Չեմ ուզում, — մրմնջաց Սեյրանը, բաժակները իրանից հեռու գնելով։

— Ինչո՞ւ։

— Սիրտս խառնում է, — պատասխանեց նա թույլ ձայնով։

— Դատարկիր, ասում եմ, թե չէ ձեռքիցս չես պրծնիլ, հը՛մ։

Սեյրանը մի բաժակ դատարկեց։

— Աթանց, քամի՛ր, բաժակդ էլ թարս պարանի՛ր, ա՛յ ջան։ Դա իմ կենացը, դե մինն էլ վե՛րցրու, ասում եմ քեզ, կուժը գլխիդ եկավ հա՛ա։

Սեյրանը երկրորդ բաժակը դատարկեց։

— Հա, էդպես, այ ղոչաղ Սեյրան, տղամարդ ես, տղամարդ, հափ հափ, հուռռա՜։

Սեյրանը, բաժակները զզվանքով մի կողմ դնելով, դարձյալ գլուխը թեքեց կրծքին։

Նրա կարմրած աչքերի արագությամբ խաղացող բիբերից,
ծռմռվող շրթունքներից, կակազող լեզվից երևում էր, որ գլուխը խիստ տաքացած է։ Պակաս չէին հարբած և մյուսները։ Բայց դրանք դեռ մեծ հաճությամբ շարունակում էին բաժակները դատարկել, այն ինչ` Սեյրանը վերջին բաժակը խմեց այնպիսի տհաճությամբ, յուր դեմքն այնպես թթվացրեց, որ, կարծես, քինաքինա էր խմում։

Աղմուկը քանի գնում այնքան զորեղանում էր։ Ամենաչնչին պատճառներից սկսվում էին տաք վիճաբանություններ։ Թամադան անդադար կենացներ էր առաջարկում և, միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել վիճաբանողներին։ Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ամեն մեկը յուր ձայնն էր լսում և յուր համար խոսում։ Գինե տան դռները հանկարծ բացվեցին, և ներս մտավ մի բարձրահասակ երիտասարդ, որ բռնած էր աջ ձեռում մի երկայն փայտ։ Նա գլխին դրած էր ձմերուկաձև, կարմրագույն մորթյա գդակ, որի ծայրը հասնում էր նրա փոքրիկ և խորամանկ աչքերին։

— Շուտ արեցե՛ք, ադա՛, — ներս մտավ թե չէ գոչեց երիտասարդը շնչասպառ ձայնով։

— Դուրս եկա՞ն, — հարցրին գրեթե միաբերան բոլոր հանդիսականները։

— Հա՛, հա՛, փետներդ վերցրեք, — պատասխանեց երիտասարդը, ձեռի փայտը անհամբերությամբ զարկելով գինետան հատակին։

Մի րոպե տիրեց լռություն։ Ամենքը տարակուսությամբ նայում էին իրարու երեսին։

Սեյրանն արագությամբ վեր թռավ տեղից և, շուռ ու մուռ գալով, սրան ու նրան դիպչելով, դիմեց դեպի դռները։ Լրաբեր երիտասարդը վազեց դռների առաջ, ձեռները աջ ու ձախ տարածեց և, կուրծքը դուրս ցցելով, կտրեց նրա ճանապարհը։

— Կանգնի՛ր։

— Հեռո՛ւ, — բացակաչնեց Սեյրանը, երկու ձեռներով հրելով երիտասարդի կրծքին։
— Մի՛ վռազիր։

— Բաց թո՛ղ։

— Համբերիր, միասին դուրս կգանք, — հակառակեց լրաբերը, յուր ուժեղ ձեռներով պահելով գինու զորությունից թուլացած Սեյրանին։

Սեյրանը շուռ եկավ և մի հայացք ձգեց յուր ընկերակիցների վրա։ Ոչ ոք չէր շարժվում յուր տեղից։ Լրաբերը կրկին փայտով զարկեց հատակին և գոռաց։

— Շուտ արեք դե, թե չէ տուն կհասնեն, հետո էլ բանը բանից անց կկենա։

Անցան մի քանի լուռ վայրկյաններ ևս։ Վերջապես, թամադի դեր կատարող երիտասարդը բարձրացավ տեղից, վազեց գինետան մի անկյունը, վերցրեց մի երկայն փայտ և փափախը սեղմեց գլխին։ Հետո նա կանգնեց գինետան մեջտեղում և հանդիսավոր եղանակով արտասանեց հետևյալ խոսքերը․

— Տղերք, դուք — ձեր նամուսը, ղոչչաղ պահեցեք ձեզ, սրտներդ գայլի նման։ Վայ էն նամարդի գլխին, որը երես շուռ կտա նրանցից․ ասում եմ, փախչողի թափան-թիրիքը կթափեմ... տեսնում ե՛ք, դրանով հաա՛։

Այս ասելով, նա չուխայի փեշը հետ ծալեց, մեջքը շուռ տվավ երիտասարդներին և ցույց տվավ գոտիից քարշ արած դաշույնը։

— Դեհ, վերցրեք փետներդ, հայդա, — ավարտեց նա յուր խոսքը և գռռալով դուրս վազեց։

Բարձրացավ մի խառնաշփոթ աղմուկ։ Ամենքը մի-մի փայտ խլեցին։ Մի քանի րոպեում խումբը, շուռ ու մուռ գալով, իրարու դիպչելով, դուրս թափվեց։ Գինետունը դատարկվեց։

Սեյրանն ամենից առաջ էր դուրս եկել։

Մառախուղն ավելի թանձրացել էր։ Փողոցների անկյուններում ցցված լապտերների լույսը, հազիվ թափանցելով գիշերային խավարը, սփռվել էր ցեխոտ ճահիճների վրա և փայլեցնում էր նրանց կեղտոտ մակերևույթը։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top