Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արդեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ: