Ձկով ուտեստ զատկի սեղանի համար Հայկական Ձկնեղեն է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Զատիկի սեղանի անբաժան ուտեստներից է նաև ձուկը խաշված կամ տապակված: Երեկոյան մատուցեք այս շատ համեղ տարբերակով պատրաստված ձուկը:
Ինչպես պատրաստել ձկով ուտեստ զատկի սեղանի համար
Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով եւ թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետեւ կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ համեմ օգտագործել, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Հանել և մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ:
6-8 բաժնի համար Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկով ուտեստ զատկի սեղանի համար
ձուկ 2 հատ
կարագ 100 գրամ
սամիթ 0.5 փունջ
լավաշ 2 հատ
ձեթ 2 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4240 դրամ,
իսկ կալորիականությունը ` 786 կկալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4240 դրամ, իսկ կալորիականությունը ` 786 կկալ