Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սաղմոնը սնկի սոուսով

Սաղմոնը սնկի սոուսով
Պատրաստեք սաղմոնը սնկի սոուսով հետևյալ բաղադրատոմսով
Սաղմոնը սնկի սոուսով Եվրոպական Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:



Ինչպես պատրաստել սաղմոնը սնկի սոուսով
Ձուկը լվանալ, համեմել աղով, պղպեղով և կիտրոնի հյութով և վրան ձեթ լցնել: Եփել ջեռոցում (200 աստիճան), մոտ 15-20 ր.: Սոխը մանր կտրտել և տապակել բուսայուղի մեջ, ավելացնել կտրտած սունկը և եփել 5 ր.: Ավելացնել ալյուրը, սերուցքը և խառնելով եփել մինչև եռա, այնուհետև կրակը մանրացնել ու թողնել եփվի ևս 5 ր.: Այն պետք է թանձրանա և միասեռ դառնա: Վերջում ավելացնել սամիթը, աղ, պղպեղ` ըստ ճաշակի: Սաղմոնը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և զարդարել կանաչիով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սաղմոնը սնկի սոուսով
  ձուկ իշխան 400 գրամ
  ձեթ 3 թեյի գդալ
  կիտրոնի հյութ 2 թեյի գդալ
  աղ
  սև պղպեղ
  շամպինիոն 150 գրամ
  սոխ 1 գլուխ
  սերուցք 200 գրամ
  ալյուր 1 ճաշի գդալ
  սամիթ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1620 դրամ,
իսկ կալորիականությունը ` 95 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top