Ձկից սիրտ շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ինչպես պատրաստել ձկից սիրտ
Ձկից հեռացնում ենք ողնաշարը, մեջքի կողմից բացվածք ենք անում, կիսում երկու մասի մինչև գլուխը: Դանակի օգնությամբ հեռացնում ենք փշերը, աղ և սև պղպեղ ենք անում: Պատրաստում ենք սոուս, որի համար մեզ անհրաժեշտ է կտրատված նուշ, կոտեմ կտրատված, սխտոր մանր կտրատված, աղ, սև պղպեղ, նռան հատիկներ մի փոքր ճզմված տեսքով, և ձեթ: Բոլորը կտրատել վրան ավելացնել 2 ճաշի գդալ ձեթ: Ձկան երկու շերտերը համեմել աղով, պղպեղով, վրան լցնել սոուսը և փաթաթել մինչև գլխամասը տալով սրտիկի տեսք: Փաթաթված մասը ամրացնում ենք ատամի չոփիկով,որ չբացվի: Դնում ենք ջեռուցի մեջ 180% -ի տակ 10-15 րոպե: Կարելի է ձևավորել ըստ ցանկության և կերակրատեսակի հետ կարելի է մատուցել որևէ խավարտ նույնպես ըստ ցանկության:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձկից սիրտ
ձուկ իշխան 1 հատ
նուշ 30 գրամ
նուռ 0.5 հատ
սխտոր 1 պճեղ
կոտեմ 0.5 փունջ
ձեթ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2340 դրամ,
իսկ կալորիականությունը ` 147 կկալ