Ձուկ լավաշի մեջ շատ համեղ Ձկնեղեն է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ինչպես պատրաստել ձուկ լավաշի մեջ
Ձուն գցել եռացած ջրի մեջ, եփել 10 րոպե: Ձվերը գցել սառը ջրի մեջ, կճեպը հանել: Ձվերը քերել կամ մանր կտրատել: Պանիրը քերել: Պահածոյացված ձկի հեղուկ մասը քամել, պատառաքաղով տրորել: Կանաչին լվանալ, չորացնել, մանրացնել: Սխտորը մանրացնել, խառնել կանաչուն և մայոնեզին: Լավաշը փռել, վրան առատ քսել մայոնեզի խառնուրդը: Վրան համաչափ շերտով քերած պանիր տարածել: Դնել երկրորդ լավաշը` մայոնեզ քսած կողմով ներքև: Վրան մայոնեզ քսել և ձկան շերտով ծածկել: Դնել երրորդ լավաշը, մայոնեզ քսել և ցանել քերած ձուն: Լավաշները ձիգ փաթաթել: Ռուլետը կես ժամով դնել սառնարանի մեջ: Սառնարանից հանել, մատի հաստությամբ շերտեր անել, դասավորել ափսեի մեջ, զարդարել կանաչիով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձուկ լավաշի մեջ
լավաշ 3 հատ
ձուկ 400 գրամ
ձու 3 հատ
պանիր 200 գրամ
մայոնեզ
սխտոր 4 պճեղ
կանաչի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1720 դրամ,
իսկ կալորիականությունը ` 486 կկալ