Բանջարեղենով ձուկ շատ համեղ Դիետիկ սնունդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ինչպես պատրաստել բանջարեղենով ձուկ
Կաղամբը կտրատել, գազարը քերել: Խառնել և մի քիչ աղ անել: Լցնել ապակե կաթսայի մեջ 2 սմ հաստությամբ, հետո շարել ձկան կտորները, որոնք նախապես աղ են դրված: Կարելի է գլուխը նույնպես դնել, եթե սիրում եք, միայն թե խռիկներն անհրաժեշտ է հեռացնել: Վրայից նույն հաստության շերտով կրկին բանջարեղեն լցնել և ջուր լցնել տարայի կիսով չափ: Հատիկ պղպեղ և դափնու տերև դնել ամանի մեջ, դնել կրակին: Եռացնել և 10 րոպե թողնել մարմանդ կրակի վրա: Անջատել, կափարիչը թողնել փակ մոտ 15 րոպե: Մատուցել խորը ափսեով թթվասերի հետ:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով ձուկ
ձուկ
կաղամբ
գազար
աղ
սև պղպեղ
թթվասեր
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850 դրամ,
իսկ կալորիականությունը ` 177 կկալ