Լորեր՝ մարինացված գինով, կարմրեցրած բեկոնով ու բանջարեղենով շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
---------------------------------------------------
Ինչպես պատրաստել լորեր՝ մարինացված գինով, կարմրեցրած բեկոնով ու բանջարեղենով
Լորերը կիսել: Պատրաստում ենք մարինադը: Խառնել քացախ, գինի, ուրց, մի քիչ աղ ցանել: Լորերը դնել մարինադի մեջ, դնել սառնարան 1-2 ժամով: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Բեկոնը ոչ մեծ կտորներով կտրել: Կարտոֆիլը կլոր կտրատել, գազարը նույնպես, խառնել իրար: Ավելացնել բրոկկոլի, բեկոն, սոխ, աղ, պղպեղ: Տապակը յուղել բուսական յուղով, շարել բեկոնն ու բանջարեղենը: Դնել ուրցի ճյուղերը: Բանջարեղենի վրա դնել լորերը: Դնել ջեռոց: Եփել 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: Հետո հանել տապակը, լորերը յուղել բուսական յուղով, դնել ևս 15 րոպե: Երբ արդեն պատրաստ լինեն լորերը, հանել: Եթե բանջարեղենը չի եփվել, խառնել եւ մի քիչ էլ թողնել ջեռոցում: Լորերը կարելի է մատուցել կանաչ աղցանի ու թարմ բանջարեղենի հետ:
ճուտ 500 գրամ
կարտոֆիլ 700 գրամ
բրոկկոլի 400 գրամ
գազար 150 գրամ
սոխ 150 գրամ
բեկոն 200 գրամ
ուրց
օրեգանո
սուսամբար
աղ
սև պղպեղ
կարմիր գինի 300 մլ
քացախ 2 ճաշի գդալ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3110 դրամ,
իսկ կալորիականությունը ` 424 կկալ