Զատիկի թխվածք ծիրանաչրով: Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ինչպես պատրաստել զատիկի թխվածք` ծիրանաչրով
Կաթնաշոռը լցնել երեք շերտ թանզիֆից պատրաստված պարկի մեջ և այդպես կախել 2 ժամ, որպեսզի շիճուկը թափվի: Չրերից 10-12 կտոր առանձնացնել զարդարելու համար, մնացածները թրջել կոնյակի մեջ:
Սերուցքը խառնեք մեղրի, դեղնուցների և վանիլային շաքարի փոշու հետ: Դնել կրակին այնքան ժամանակ, մինչև եռա և եփել 3-4 րոպե:
Կոնյակի մեջ թրջած չրերը կտրատել կտորների, իսկ կիտրոնի կեղևը կտրատել բարակ շերտերով: Կաթնաշոռը մաղով անցկացնել, խառնել դեղնուցային խառնուրդի, սերուցքային կարագի, շաքարավազի, թթվասերի, կիտրոնի կեղևի և չրերի հետ:
Ամբողջ զանգվածը լցրեք ֆորմայի մեջ, որի մեջ նախապես դրեք մի քանի շերտ թանզիֆ, որպեսզի շիճուկը կարողանա ներծծվել: Դրեք սառնարանում և թողեք այնտեղ 1օր: Վերևի շերտի համար հարել սերուցքը, որպեսզի լավ փրփուր ստացվի: Շարունակելով հարել` ավելացրեք թթվասերն ու ծիրանի ջեմը: Սառնարանից հանեք կաթնաշոռե տորթիկը, շուռ տվեք ափսեի մեջ, հեռացրեք թանզիֆ: Զարդարեք այն չրերով և կիվիի կամ ելակի շերտերով:
Վերևից գալարաձև լցրեք կրեմը:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զատիկի թխվածք` ծիրանաչրով
կաթնաշոռ 1 կգ
շաքարավազ 1 թեյի բաժակ
կարագ 100 գրամ
թթվասեր 100 գրամ
սերուցք 100 մլ
մեղր 3 թեյի գդալ
դեղնուց 4 հատ
կիտրոն 1 հատ
վանիլային շաքար 1.5 թեյի գդալ
ծիրանի չիր 150 գրամ
կոնյակ 2 թեյի գդալ
թթվասեր 100 գրամ
ջեմ 1 թեյի գդալ
ելակ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4580 դրամ,
իսկ կալորիականությունը ` 401 կկալ