ԼՑՈՆԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ շատ համեղ Դիետիկ սնունդ է:
Ինչպես պատրաստել լցոնած խնձորներ
Խնձորները լվանալ, միջուկը կորիզների հետ հանել հատուկ գործիքի կամ սուր դանակի օգնությամբ: Պատրաստել միջուկը: Խաշած ճակնդեղը մանր քերիչով անցկացնել, նեխուրը մանր կտրատել, ցողել կիտրոնի հյութով: Ավելացնել ծովաբողկ, մեղր, մանրացրած ընկույզ, աղ անել, ավելացնել մանր կտրատած սամիթը և խառնել: Ստացված խառնուրդով լցնել փորած խնձորները և 15-20 րոպեով դնել 150-170 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած խնձորներ
խնձոր 4 հատ
ճակնդեղ 1 հատ
նեխուր
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
ծովաբողկ 1 թեյի գդալ
ընկույզ 200 գրամ
աղ 1 պտղունց
մեղր 2 թեյի գդալ
սամիթ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450 դրամ,
իսկ կալորիականությունը ` 108 կկալ